Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Սիրերգ

Սիրերգ
05.10.2024 | 15:11

Հոգուս գույնը թաց ու բորբ դեղինն է՝

ավազի վրա:

Մթի դյութանքը քոնն է ու իմն է,

երբ լուսին չկա:

Ծովի ափեզրը կորավ խավարում.

երկինք է դարձել:

Աստղերը իրենց լույսը անհատնում

չեն ուզում սփռել:

Շաչյունն ալիքի, խառնված քամուն,

տարփանք է տալիս:

Գրկիս մեջ սառած սերդ կիսարթուն

փարվեց ինձ նորից:

Նազուկ քայլերով հոգիդ մոտեցավ

սրտիս բարակած:

Գտավ դեղինը, մի պահ քարացավ՝

շուրթը ճաքճքած:

Ծովը երկնքի պատկերը առել

ծփում է հանդարտ:

Ալիքին փարվող ավազը ոսկե

աստղերն են արծաթ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 44969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ