ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Երբ «քուսպը» կառավարում է պետությունը

Երբ «քուսպը» կառավարում է պետությունը
06.08.2026 | 16:09

Նայում ես Ազգային ժողովի այսօրվա դահլիճի այդ անդեմ ու ոչինչ չարտահայտող դեմքերին ու ակամայից հարց ես տալիս՝ որտե՞ղ ենք սխալվել։ Հայացքների մեջ՝ անսահման դատարկություն, դեմքերին՝ անտարբերություն ու ոչ մի մտավոր ճիգ։

Կային ժամանակներ, երբ պատգամավորական աթոռներին կոլտնտեսականի ու տրակտորիստի կողքին նստում էին Վիկտոր Համբարձումյանը, Հենրիխ Իգիթյանը, իսկ նորագույն պատմության մեջ՝ Վարդգես Պետրոսյանը։ Մարդիկ, ովքեր մտքի, մշակույթի ու արժանապատվության կրողներ էին։ Իսկ ի՞նչ ունենք հիմա։

Եթե այսօրվա «ժողովրդի ընտրյալներին» առաջարկենք հայոց լեզվի 5-րդ դասարանի շարադրություն գրել, քննությունը ձախողելու են ամենայն հանդիսավորությամբ ու անգրագիտությամբ 80 տոկոսը,եթե ոչ ավելի։

Առաջին իսկ նիստերը պարզորոշ ցույց տվեցին, որ մենք ականատեսն ենք «Ազգային ժողով» կոչվող էժանագին սերիալի հերթական սեզոնին։ Սա մի ժողով է, որը որևէ աղերս չունի հայ ժողովրդի իսկական ցավերի ու կարիքների հետ։

«Ուժեղները» պարզվեցին չափազանց թույլ։

«Պայմանագիրը»՝ անպայմանագիր ու անհուսալի։

Դերակատարները՝ լինի իշխանություն, թե «ընդդիմություն», կարծես հատուկ ընտրված լինեն հայ ազգի ամենավատ հատկանիշները մարմնավորելու համար։

Սա կառուցողական քաղաքականություն չէ, սա անհասունության, տգիտության ու քաղաքական «անչափահասության» տոնավաճառ է։

Մինչ դահլիճում ընթանում է անպտուղ շոուն, երկիրը կանգնած է անվերջանալի սպառնալիքների ու գոյաբանական մարտահրավերների առջև։ Եվ ի՞նչ ենք մենք ստանում դրսից։ Ոչինչ։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ ԱՄՆ-ն մեր փրկիչները չեն․ բոլորն ունեն սեփական, սառնասիրտ ու շահադիտական հաշվարկները, որտեղ Հայաստանը ընդամենը մանրադրամ է։

Արցախը կորցրինք։ Իսկ այս տեմպերով ու անտարբերությամբ առաջիկա երկու տարում կորցնելու ենք նաև Սփյուռքը։ Հիասթափությունն անչափելի է։ Հայրենիքի ու Սփյուռքի միջև կապը քանդվում է հենց այս անգործության, ապաշնորհության ու անմակարդակության պատճառով։

Մինչև երբ է ժողովուրդը հանդուրժելու, որ մաքուր հյութից անջատված այս «քուսպը» փչացնի իր կյանքն ու ապագան։

Եթե Հայաստանում տեղի չունենա իսկական ազգային հեղափոխություն՝ արժեքների, մտածողության ու էլիտաների արմատական թարմացում, ապա ինքնին պետության գոյությունը երկար չի տևի։ Վերջապես ժամանակն է հասկանալու, որ «չհասունացածների» այս խորհրդարանով անհնար է դիմակայել պատմական փոթորիկներին։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ