Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Կասկածամտության ամպերից թերասացության անձրևն է տեղում, և օրերը կարճանում են մինչև ամայություն

Կասկածամտության ամպերից թերասացության անձրևն է տեղում, և օրերը կարճանում են մինչև ամայություն
28.10.2026 | 17:05

Աշնան այս օրերի մեջ մի տեսակ անհաստատ, անցողիկ բան կա: Թվում է, ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ, բայց ներքին զգացողությունը համառորեն մղում է այն մտքին, որ ժամանակը մոլորվել է երկու կետերի միջակայքում, ու չկա ամբողջականության մեջ հաստատուն այն եզերքը, որի վրա կարելի է կանգնել ամուր ոտքերով: Աշունը դյուրահավատ է դարձնում, կասկածամտության ամպերից թերասացության անձրևն է տեղում, և օրերը կարճանում են մինչև ամայություն:

Գույները խտանում են, հույզերը խտանում են, սպասումը խտանում է…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8966

Մեկնաբանություններ