Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թակարդը լարված է

Թակարդը լարված է
23.11.2026 | 18:29

Հրապարակվեց Նիկոլի սահմանադրության նախագիծը։

Հստակ, մարդկային տրամաբանությունը հուշում է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չի կազմել, ապա այս ձեռնածությունն ավելորդ էր։ Սա՝ ըստ մարդկային նորմալ տրամաբանության և ՀՀ-ում ներկայումս գործող Սահմանադրության։

Սակայն, Նիկոլի գործողություններին հետևելիս ու իրադրաձությունների ընթացքով դատելիս, ամեն ինչ տրամաբանական է։

Բանն այն է, որ Նիկոլը թակարդ է լարել, և այն անպայման պիտի գործի։

Այդ թակարդի մասին, խիստ թափանցիկ, ակնարկել է ՀՀ արդարադատության նախարարը, որը ԱԺ-ում անթաքույց սպառնաց, թե ինքը հավանական է համարում, որ որոշ կուսակցություններ կարգելափակվեն․․․

Այս սպառնալիքն այլևս կասկածելու տեղ չի թողնում․ թակարդը լարված է։ Շուտով, ամենայն հավանականությամբ, կսկսվի ՀՅԴ-ի դեմ աննախադեպ արշավ։ Նպատակը մեկն է․ արգելել «Հայաստան» խմբակցությունը և դուրս թողնել խորհրդարանից։ Հնարավոր է նաև, որ կարգելվի «Ուժեղ Հայաստան»-ը։ Նայած՝ ինչ ցույց կտան հաշվարկները։

Այս դեպքում կձևավորվի մի նոր խմբակցություն․ դիցուք, ընտրությունների արդյունքում անհրաժեշտ ձայներ չհավաքած և խորհրդարան չանցած կուսակցություններն ու խմբակցությունները կկազմեն նոր խորհրդարանական «ընդդիմություն»։ Բայց, քանի որ նրանք քիչ ձայներ են հավաքել, պակասող ձայները կբաշխվեն բոլոր կուսակցությունների և խմբակցությունների միջև և ՔՊ-ին, համաձայն գործող օրենքի, կտրվի պակասող հենց այն 6 ձայնը, և այդ կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն: Եվ հետո նոր կամ նիկոլական, կամ ալիևյան Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի:

Այսինքն, ոչ մի օրենք չի խախտվի, և Նիկոլը կունենա իր երազած Սահմանադրությունը։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այդ նոր փաստաթուղթը կհաստատվի։ Անցած ընտրությունները՝ վկա։ Մանավանդ որ, ամենայն հավանականությամբ, բանտերում կլինեն իրական ընդդիմության առավել կարևոր անդամները։

Ասելու, քննարկելու շատ բան կա, սակայն չեմ ուզում երկարացնել։ Միայն մի բան կասեմ ընդամենը․ այսօր Ռուսաստանում բնակվող իմ լավ ընկերներից մեկը անսահման ցավով ինձ գրել է․«Ադրբեջանցիները մեզ ձեռ են առնում։ Ասում են՝ հեսա ձեզ մեզ հետ Հայաստան ենք տանելու»:

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ