Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Թույլ չտանք Հայաստանը դարձնել թուրքական նահանգ

Թույլ չտանք Հայաստանը դարձնել թուրքական նահանգ
18.01.2026 | 15:02

Հայաստանի ու Բաքվի բանտերում տասնյակ հայեր՝ ազգային պայքարի տարբեր ճակատներից, ապօրինի ազատազրկված են, խոշտանգվում են, բռնության են ենթարկվում։

Կապ չունի ո՛չ նրանց ունեցած տիտղոսը, ո՛չ փողը, ո՛չ հայտնիությունը։ Միակ բանը, որի համար իրենք բռնության են ենթարկվում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններից՝ իրենց անցած ուղին է ու նպատակները, այն է՝ Հայաստանը թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ։

Մեր պարտքն է կանգնել այդ մարդկանց՝ մեր հայրերի ու եղբայրների կողքին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Բաքվում գերեվարված գեներալ Լևոն Մնացականյանից ու նախագահ Բակո Սահակյանից մինչև Միքայել, Բագրատ, Արշակ ու Մկրտիչ սրբազաններ, «Սրբազան պայքարի» աջակիցներ ու հաղորդավար Վազգեն Սաղաթելյան։

Իսկ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է՝ հացադուլ է անում այս բռնությունների դեմ հենց բանտում։

Ես նրանց կողքին եմ, որովհետև ի դեմս իրենց բռնանում են նաև իմ ազգային իրավունքների վրա։

Դուք էլ մի՛ լռեք։

Հաջորդը դուք եք՝ նույնիսկ եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ