Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անտեսանելի բարեկամներ

Անտեսանելի բարեկամներ
13.01.2025 | 00:19

Աստծո կանչը

Հունվարի 13

Բնավ մի՛ վհատվիր և մի՛ հուսահատվիր, երբե՛ք:

Պարզապես դարձիր մի «Անոթ», որ զորություն ու օգնություն է հասցնում ուրիշներին: Ավելի մեծ հասկացողություն ու համակրանք ունեցիր: Ավելի ջե՛րմ վերաբերվիր մարդկանց: Թույլ չտա’ս, որ կյանքդ ամբողջովին մտահոգություն դառնա: Ոսկին հալոցքի մեջ մնում է այնքան, որքան անհրաժեշտ է զտվելու համար: Արդեն իսկ լսում եմ երգն ու ցնծությունը անտեսանելի բազմության, որ ուրախանում է քո հաղթանակի համար:

Իմ հետևորդներից ո՛չ ոք չէր սխալվի ու հետ չէր ընկնի, եթե մի պահ բարձրանար վարագույրը, և նա կարողանար տեսնել, թե ինչպես են այն կողմում չար ոգիները հրճվում իր անկումների համար, և ինչպես են տրտմում ու հուսախաբ լինում հրեշտակները, որ իր հաղթանակն են ցանկանում: Հրեշտակները գործում են Իմ անունով և Իմ զորությամբ և ուրախանում ու ցնծում են` ձեր հաղթանակի դեպքում:

Ձեզ հետ է Իմ այն նույն զորությունը, որով Ես հաղթեցի Սատանային անապատի մեջ. կրեցի տագնապն ու տրտմությունը` Գեթսեմանի պարտեզում, ապրեցի մահը` Գողգոթայի վրա:

Ա՛յս մասին մտածեք:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ