Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սեր գործածել

Սեր գործածել
02.02.2025 | 00:09

Աստծո կանչը

Փետրվարի 2

Հսկի՛ր մեզ վրա և պաշտպանի՛ր մեզ:

Սիրո պակասը փակո՛ւմ է ճանապարհը:

Պետք է բոլորի՛ն սիրեք. նրանց, ովքեր հոգնեցնում ու նեղացնում են ձեզ և նրանց, ովքեր սիրում են ձեզ:

Սե՛ր գործադրեք:

Ա՛յս է Իմ թելադրանքը և մեծագույն դասը:

Դուք ունեք ամենամե՛ծ ՈՒսուցիչը: Պիտի սիրե՛ք. այլապես ինչպե՞ս կարող եք բնակվել Իմ մեջ, որտեղ տեղ չունի առանց սիրո մարդը:

Չկա սահման Իմ զորությանը: Արե՛ք ձեր կարողացածը և մնացյալը Ի՛նձ թողեք:

Խաղաղությունը և վստահությունը կգա՛ն անպատճառ:

Մի’ վախեցեք, Ես ձեզ պաշտպանող Փաստաբա՛նն եմ, ձե՛ր Միջնորդը:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ