ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրամփի «անվերապահ կապիտուլյացիան» մնաց միայն նրա զավեշտալի գրառումներում և Բենիամին Նեթանյահուի երազներում

Թրամփի «անվերապահ կապիտուլյացիան» մնաց միայն նրա զավեշտալի գրառումներում և Բենիամին Նեթանյահուի երազներում
24.06.2025 | 12:48

Կարծես թե Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմն ավարտվեց կամ ավարտման եզրին է։

Ի հեճուկս Դոնալդ Թրամփի պահանջների՝ Իրանը չհանձնվեց։ Հակառակը՝ մինչև վերջին վայրկյանը շարունակեց ուժգին ու ցավոտ հարվածներ հասցնել Իսրայելին։ Թրամփի «անվերապահ կապիտուլյացիան» մնաց միայն նրա զավեշտալի գրառումներում և Բենիամին Նեթանյահուի երազներում։

Առայժմ շատ համառոտ՝ թեզերով նշեմ այս պատերազմի վերջնարդյունքը.

1. Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացված չէ։

2. Իրանի բալիստիկ հրթիռները ոչնչացված չեն։

3. Իրանում քաղաքացիական պատերազմ չի բռնկվել։

4. Իրանական հասարակությունն ավելի համախմբված է, իսկ պետականությունն ու իշխանությունն՝ ավելի ամուր, քան մինչև Իսրայելի հարձակումը։

5. Իսրայելը կրել է վիթխարի կորուստներ՝ չհասնելով իր հայտարարած նպատակներին (թեպետ Նեթանյահուն, ինչպես միշտ, կշտապի այս արկածախնդրությունը «հաղթանակ» հռչակել)։

6. Իրանում այժմ ավելի քան պարզ են հասկացել, որ Ադրբեջանը Իսրայելի հավատարիմ դաշնակիցն է և թշնամական մտադրություններ ու ծրագրեր ունի։ Սա առաջիկայում շոշափելի հետևանքներ կունենա թե՛ Իրանի և Ադրբեջանի, թե՛ Իրանի և Հայաստանի հարաբերություններում։

Կարճ ասած՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկները սխալ դուրս եկան։ Իրանը ոչ միայն դիմացավ, այլև համարժեք պատասխան տվեց։ Թեպետ սա Իրանի լիակատար հաղթանակը չէ, բայց, խոշոր հաշվով, Իսրայելի և ԱՄՆ-ի պարտությունն է։

Հայաստանը այս պայմաններում կարող է որոշ ժամանակ շունչ քաշել. Ադրբեջանը հազիվ թե համարձակվի ներխուժել Սյունիք։ Մեզ կրկին ժամանակ է տրվել՝ ներքին գործերը կարգավորելու և համապարփակ ինքնապաշտպանությանը պատրաստվելու համար։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ