Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Պետք է դրա դեմ կիրառել իր իսկ մարտավարությունը՝ լինել համառ ու չընկրկել

Պետք է դրա դեմ կիրառել իր իսկ մարտավարությունը՝ լինել համառ ու չընկրկել
27.06.2025 | 14:20

Նիկոլը շարունակելու է անհոգնել անարգել ու քարկոծել Վեհափառին՝ կասկած չունեմ: Սա իր համար մշակված ստրատեգիա է՝ սկզբից կալանավորել ու քրեական գործեր «կարել» Սրբազանների վրա, չեմ բացառում, որ առաջիկայում նույնանման «օպերացիաների» ականատես դառնանք:

Ակամայից հիշեցի 2017 թվականը, երբ ընդդիմադիր Նիկոլը մեծագույն հրճվանքով ու հաճույքով, ԱԺ նիստերը տապալում էր անսպառ եռանդով՝ խմբակցության անունից 5-6 անգամ 20-րոպեանոց ընդմիջումներ պահանջելով։ Ձեզ ասեմ՝ երբ նա մտասևեռվում է մի գաղափարի վրա, ապա մի բանը կարող է կրկնել հոգնեցնելու աստիճան, երբեմն 40-50 անգամ։ Եվ սա միայն համառություն չէ․ նա դրանից իրական հաճույք է ստանում։

Չի բացառվում, որ Վեհափառի նկատմամբ նրա վերաբերմունքն էլ հենց այդ տիպիկ մտասևեռման դրսևորումն է։ Ուրեմն առաջիկա շաբաթներին, հնարավոր է, տեսնենք օրեցօր կրկնվող գրառումներ ու հայտարարություններ՝ ուղղված ոչ միայն անձնական հարձակմանը, այլև՝ եկեղեցու ներսում պառակտում և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Այս հակահայի վարքագիծը Վեհափառի նկատմամբ արդեն վաղուց վերածվել է մոլի մենամարտի, որտեղ նպատակն է ոչ միայն հեղինակազրկել, այլև հոգեբանական ճնշման միջոցով պառակտել եկեղեցական ամբողջ համակարգը։ Այդ ճնշման կրկնվող և համառ բնույթը վկայում է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ խորապես արմատացած միտումի մասին։

Նիկոլը սովոր է, հայտնի կենդանու համառությամբ, անբարո խաղեր խաղալ և հաջողության հասնել. ստեղծված իրավիճակում պետք է դրա դեմ կիրառել իր իսկ մարտավարությունը՝ լինել համառ ու չընկրկել:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ