Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի

Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի
08.07.2025 | 13:24

Պատերազմը տեղափոխվել է Հայաստան, բայց այլ մեթոդներով։ Թուրքիան ու Ադրբեջանը մտել են Հայաստանի խորհրդարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ռազմավարական նշանակություն ունեցող էլ․ ցանցեր։

Հայաստանը թուրանական միջանցք սարքելու համար բոլոր ստոր մեթոդները կիրառվում են։ Թիրախավորվել է հայկական ինքնությունը, պետականությունը, Եկեղեցին։ Վերջում կհասնեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային։ Ամենավերջում՝ պլանավորել են կրկնել Արցախի մոդելը։

Իրանաիսրայելական և ուկրաինական պատերազմներից Հայաստանում տեղի ունեցող պատերազմի տարբերությունն այն է, որ վարվում է 5-րդ շարասյան միջոցով։ Ներսից։ Դրա համար էլ մենք Երևանում կամ այլ քաղաքներում չենք տեսնում կամ դեռ չենք տեսնում արկեր, ԱԹՍ-ներ։ Փոխարենը տեսնում ենք ներքին ահաբեկչություն՝ ապօրինի կալանքներ, խուզարկություններ, խլոցիներ, տեղեկատվական գրոհներ…

Նիկոլն է դրսի ուժերի գործիքը։ Խնդիրը Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացելն է։ Վրաստանով չկարողացան, Հայաստանով են անում։

Եթե մեր քաղաքական բոլոր ուժերը և հանրությունը չգիտակցեն, որ մենք ռազմական գործողությունների թատերաբեմ ենք դարձել և պետք է դիմադրության համար լայն համախմբում ապահովել, եթե ընդդիմության մի մասը շարունակի զբաղվել մանր բանսարկություններով ու ներտեսակային ճղճիմ պայքար մղի, մյուս մասը խելքը գլուխը չհավաքի, երրորդները չգիտակցեն պահի լրջությունը, ապա ամեն ինչ շատ վատ է ավարտվելու։

Վրացական մոդելը հիշելուց էլ պետք է հիշել, որ կա Իվանիշվիլու դրական փորձը, բայց կա նաև Բադրի Պատարկացիշվիլու բացասական փորձը։

Իվանիշվիլու՞, թե՞ Պատարկացիշվիլու մոդելով կգնա Հայաստանը։ Սա՛ է խնդիրը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6412

Մեկնաբանություններ