Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արցախի հայության բռնի տեղահանումը չի կարող վերածվել բանակցային ֆոնի կամ «փակված էջի»

Արցախի հայության բռնի տեղահանումը չի կարող վերածվել բանակցային ֆոնի կամ «փակված էջի»
12.02.2026 | 15:15

Եթե գերտերությունները իսկապես խոսում են նոր տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մասին, ապա դրա անկյունաքարը պետք է լինի Արցախի հայության հավաքական, անվտանգ և միջազգային երաշխիքներով ապահովված վերադարձը։

Արցախի հայության բռնի տեղահանումը չի կարող վերածվել բանակցային ֆոնի կամ «փակված էջի»։ Դա միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և ուժի կիրառման արգելքի սկզբունքի բացահայտ խախտում է։ Եթե այս նախադեպը լեգիտիմացվում է լռությամբ, ապա դա ազդակ է ամբողջ տարածաշրջանին, որ ուժը շարունակում է ձևավորել սահմաններ։

Վենսի այցը տարածաշրջան պետք է տա հստակ պատասխան՝ արդյո՞ք այս տարածաշրջանում ուժն է շարունակում ձևավորել «իրողություններ», թե՞ միջազգային իրավունքը վերջապես պարտավոր է պաշտպանել բնիկ ժողովրդին։ Այն պետք է հստակեցնի՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տարածաշրջանային անվտանգության իրական, ոչ ընտրովի սկզբունքների համար, թե՞ կբավարարվի կայունության իմիտացիայով՝ առանց արդարության վերականգնման։

Արցախի հարցում չեզոք դիրքորոշում չկա։ Կա հստակ քաղաքական ընտրություն՝ պաշտպանե՞լ ժողովրդի իրավունքը միջազգային մեխանիզմներով, թե՞ լեգիտիմացնել ուժով ձևավորված փաստը։ Այս ընտրությունը ոչ միայն Արցախի, այլ ամբողջ տարածաշրջանի ապագան է որոշելու։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ