ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հունգարական ընտրությունների առաջին միջազգային քաղաքական արձագանքները

Հունգարական ընտրությունների առաջին միջազգային քաղաքական արձագանքները
14.04.2026 | 13:32

Մոսկվայում Պեսկովը հայտարարեց, որ չեն պատրաստվում շնորհավորել նորընտիր վարչապետին, բայց շարունակելու են միջպետական հարաբերությունները: Հավանաբար հակառուսական հռետորաբանությունը, որ երևում էր նորաթուխ վարչապետի նախընտրական շրջանում, իր բացասական հետևանքներն ունենալու է հունգարացիների քսակի վրա: Նավթամուղն ու գազամուղը պարզ է, որ չեն գործի, էժան ռուսական էներգակիրներ չեն լինի, ինչի համար պայքարում էր Օրբանը: Վաշինգտոնում շատ սառն են ընդունել լուրը: Սա հարված էր նաև Վենսի և հանրապետական վարչախմբի հեղինակությանը: Ցավակցում եմ ԵՄ ժողովրդին, նոր վարչապետը հայտարարեց, որ վերացնելու է Ուկրաինային տրվող 90 մլրդ դոլարի արգելքը: Գոտիները պետք է ձգեն: Եվրաբյուրոկրատները, հատկապես Ուրսուլան, ցնծության մեջ են և ողջունում են ժողովրդավարության հաղթանակը: Սա նշանակում է, որ ԵՄ քաղաքական ուղեգիծը ավելի խորն է տարանջատվելու ԱՄՆ-ից, քանի դեռ Վաշինգտոնում իշխում է Թրամփը: Մեկ այլ կանխատեսում: Օրբանի պարտությունից մեծ ոգևորություն է ապրում Զելենսկին: Կարելի է ենթադրել, որ ռուս-ուկրաինական ճակատը կարող է ակտիվանալ: Այս հանգամանքը և իրանական ճգնաժամի խորացումը առժամանակ դեռ պասիվ են պահելու Կրեմլին հետխորհրդային տարածքում: Միաժամանակ բացառված չեն 90 մլրդ-ի հետ կապված տարաձայնությունները Մակրոնի, Մերցի, Մելոնիի և Սթարմերի միջև, որովհետև նրանք իրանական դեպքերից հետո շատ մտահոգված են էներգակիրների թանկացմամբ, հասկանալի է, որ ուկրաինական բեռը արդեն ծանր է նստում: Մակրոնն արդեն շեշտադրում է Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտության մասին: Այնպես որ, արմատական լիբերալներին շնորհավորելուց առաջ պետք է մտածել նաև յուրաքանչյուր երկրի ներքաղաքական իրադարձությունների միջազգային հետևանքների մասին: Սա այն է, ինչն անվանում են ներքին և արտաքին քաղաքական գործընթացների միահյուսում համաշխարհային ասպարեզում:

Գրել եմ մեր հայ «կարկառուն հունգարագետների» համար, որոնք տևական ժամանակ է, ինչ օրբանացավով են տառապում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ