Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վիցինին ճանաչել են իր տան մերձակայքի բոլոր շները, կատուները, ծիտիկները

Վիցինին ճանաչել են իր տան մերձակայքի բոլոր շները, կատուները, ծիտիկները
25.04.2026 | 17:36

Գեորգի Վիցինը Կոզինցևի Համլետի դերի թեկնածուներից մեկն ա եղել։ Ընտրել են Սմոկտունովսկուն, որն անմահ, անգերազանցելի Համլետ ա ստեղծել էկրանին։ Բայց ես պատկերացնում եմ, թե ինչ հետաքրքիր, ինչ համլետային կլիներ Վիցինը։ Վիցինը լրիվ ուրիշ Համլետ կլիներ՝ ավելի սիրելի, ավելի մեղմ, ավելի մտերիմ, ավելի մերը։ Ո՜նց կուզեի մի հատ էլ ինքը խաղար, ստեղծեր էդ մյուս Համլետին․․․

1917 թ․ ապրիլի 18-ին ծնվել ա Մեծ Դերասան ու Մեծ Մարդ Գեորգի Վիցինը։ Վիցինին բոլորս գիտենք իր կատակերգական դերերով՝ ցանցառ, հարբեցող, վախկոտ, չնայած երբեք չի խմել։ Նա հրաշալի կխաղար նաև ողբերգական դերեր, բայց նախընտրել ա մարդկանց ծիծաղացնել, քան լացացնել։

Վերին աստիճանի համեստ մարդ ա եղել, ամաչել ա իր ժողովրդականությունից, ամաչել ա շատ փող ուզել իր անկրկնելի դերերի համար։ Վիցինին ճանաչել են իր տան մերձակայքի բոլոր շները, կատուները, ծիտիկները։ Ամեն օր տնից դուրս ա եկել՝ պարկը ձեռքին, ու բոլոր կենդանիները հավաքվել են շուրջը։ Բոլորին կերակրել ա։

Ի՜նչ մեծ բախտ ա՝ մնալ կենդանիների հիշողության մեջ։ Դա ամեն մեկին տրված չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12762

Մեկնաբանություններ