Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
26.05.2026 | 19:00

Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։

Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանականար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին, ինչպես նաև զոհվեին կամ ցմահ ազատազրկման ենթարկվեին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրեն դեմ են։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր։

ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։

Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5523

Մեկնաբանություններ