Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ս. Էջմիածինը որպես ազգային միասնության խորհրդանիշ

Ս. Էջմիածինը որպես ազգային միասնության խորհրդանիշ
05.06.2026 | 11:34

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ հանդես է եկել ոչ սոսկ կրոնական կենտրոն, այլև որպես համազգային ինքնության և հոգևոր իշխանության առանցքային հաստատություն։

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հայոց կաթողիկոսական աթոռը շարունակում էր գործել Սիս քաղաքում, որը կտրված էր բուն հայկական տարածքներից և մշտապես ենթարկվում էր օտար տիրապետողների ճնշումներին ու հարձակումներին։ Այս իրավիճակը սահմանափակում էր եկեղեցու համազգային գործունեության արդյունավետությունն ու հայության հոգևոր կենտրոնացման հնարավորությունները։

1441 թ. հայ հոգևորականության նախաձեռնությամբ կայացվեց պատմական նշանակություն ունեցող որոշում՝ Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից վերադարձնել իր ավանդական կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին6։ Այս քայլն ուներ ոչ միայն եկեղեցական, այլև ռազմավարական նշանակություն։ Կաթողիկոսական աթոռի վերադարձը պատմական հայրենիք վերականգնեց հայ ժողովրդի հոգևոր-քաղաքական կենտրոնը, իսկ հետո հզոր խթան դարձավ աշխարհասփյուռ հայության համախմբման գործընթացում։

Պետականության բացակայության պայմաններում Էջմիածինը վերածվեց համահայկական միասնության գլխավոր առանցքի, որտեղ կենտրոնացած էին ազգային հիշողությունը, հոգևոր իշխանությունը և մշակութային շարունակականությունը։ Այն ոչ միայն պահպանեց եկեղեցական ավանդույթները, այլև ապահովեց ազգային արժեքների, լեզվի, պատմական գիտակցության և ինքնության փոխանցումը սերունդներին՝ դառնալով հայ ժողովրդի գոյատևման միասնական արժեհամակարգը։

Ավետիս Հարությունյան

Պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ