Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ

Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ
07.08.2026 | 16:26

Այսօր Հայաստանի դատարանում քննվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։ Այս գործընթացը ստիպում է հիշել պատմության այն էջերը, երբ դատարանը դադարում էր արդարադատության վայր լինելուց և վերածվում քաղաքական բեմի։

1930-ականների Խորհրդային Միությունում Շախտիի, «Արդյունաբերական կուսակցության», Մենշևիկների գործերը և հատկապես 1936–1938 թթ. Մոսկվայի ցուցադրական դատավարությունները կառուցվում էին մի տրամաբանությամբ, որտեղ մեղադրանքը հաճախ նախորդում էր ապացույցին, իսկ դատավարությունը՝ նախապես ձևավորված քաղաքական պատմության հաստատմանը։ Դրանք պարզապես դատական նիստեր չէին․ դրանք հանրության համար կազմակերպված քաղաքական ներկայացումներ էին։

Այսօրվա Հայաստանը, իհարկե, Խորհրդային Միությունը չէ, և պատմական այդ օրինակների հետ ուղղակի նույնացումը ճիշտ չէ։ Սակայն պատմությունը զգուշացնում է. ցուցադրական դատավարությունը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ դատարանի դահլիճում դերասաններ են հայտնվում, այլ այն ժամանակ, երբ դատական գործընթացը սկսում է ծառայել նախապես ձևավորված մեղավորի կերպարի հաստատմանը։

Ուստի այսօր վճռորոշ հարցերն են՝ արդյո՞ք մեղադրանքը հիմնված է իրական և ապացուցված արարքի վրա, արդյո՞ք դատարանը անկախ և անաչառ է, և արդյո՞ք քրեական իրավունքը չի օգտագործվում Հայ Եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու համար։

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունը և երաշխավորում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Այսօր քննության է ոչ միայն Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը։ Քննության է դրված նաև՝ արդյո՞ք 2026 թվականի Հայաստանի դատարանն արդարադատության վայր է, թե՞ քաղաքական բեմ։

Եթե մեղադրանքը հիմնավոր է՝ թող ապացույցները խոսեն։ Եթե ոչ՝ թող դատարանը չվախենա արդարացնելուց։

Դատարանի պարտականությունը իշխանությանը հաճոյանալը չէ։ Դատարանի պարտականությունն արդարադատությունն է։

Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Դիտվել է՝ 5261

Մեկնաբանություններ