«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հայտարարում է, որ երեխաներ սպանող Ալիևը արժանի է խաղաղության մրցանակի

Հայտարարում է, որ երեխաներ սպանող Ալիևը արժանի է խաղաղության մրցանակի
19.09.2026 | 12:54


Նիկոլ Փաշինյան կոչվող մարդկային ոչնչության համար երեխաներ սպանող Ալիևը արժանի է մրցանակի:

«Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը նույնպես արժանի է խաղաղության մրցանակին, և ես երախտապարտ եմ»։ Այս հայտարարությունը Ազգակործան պատուհասը երեկ արել է Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման արարողության ժամանակ։

Նկարում պատկերված են Սառնաղբյուր գյուղի 10-ամյա Միքայելը և 8-ամյա Նվերը: Նրանք մեկն էին այն երեխաներից, ովքեր զոհվեցին 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության և դրան հետևած էթնիկ զտման ժամանակ:

Այսօր լրանում է մեր համազգային ողբերգության երրորդ տարին: Եվ հենց այս ֆոնին Նիկոլ Փաշինյան կոչվող ոչնչությունը հայտարարում է, որ երեխաներ սպանող Ալիևը արժանի է խաղաղության մրցանակի:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 5065

Մեկնաբանություններ