«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում

Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում
05.10.2026 | 10:01

Ադրբեջանն այս հատվածում ՀՀ տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, իմ հաշվարկներով, օկուպացրել է ավելի քան 70 քառ. կմ։
Բաքուն այս տարածքում նշանակալի ինժեներական աշխատանքներ է իրականացրել առնվազն 2022-2023 թթ.։
Իմ ուսումնասիրած արբանյակային նոր լուսանկարները (2026 թ. հուլիս-սեպտեմբեր) ցույց են տալիս նոր և ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքներ։
Աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և ամրապնդում) վկայում է ոչ թե առանձին գործողությունների, այլ դիրքային ենթակառուցվածքի համալիր զարգացման մասին։
Աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից մոտ 1,2 կմ - 6 կմ հեռավորության վրա (համաձայն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1974 թ. տոպոգրաֆիկ քարտեզի՝ սա բացահայտ Հայաստանի տարածք է)։
Դիրքերը տեղակայված են Արփա ու Որոտան գետերի կիրճերի միջև՝ մոտ 10 կմ երկայնքով։

Ի գիտություն․
Այս ամենը՝ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզներով սահմանազատում իրականացնելու պայմանավորվածություններից, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։
Նշենք, որ նմանատիպ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն Ջերմուկի հատվածին։ Ավելի վաղ գրել էի Սյունիքում ու Տավուշում դիրքերի ամրապնդման մասին։

Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ
Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ