«ՆԱՏՕ-ի անդամները, իրենց բնակչությանը վախեցնելով Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով, սկսել են, որքան էլ խելագարություն թվա, պատրաստվել Ռուսաստանի հետ մեծ պատերազմի։ ԵՄ-ը առաջ է մղում անզուսպ ռազմականացումը, թաղում է միասնական Եվրոպայի՝ խաղաղության և բարգավաճման սկզբնական հայեցակարգը՝ ԵՄ-ը վերածելով ՆԱՏՕ-ի հավելվածի։ Արդյունքում՝ Եվրոպան արագ կորցնում է իր գլոբալ կշիռն ու մրցունակությունը»,- հայտարարել է Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը։               
 

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում
17.08.2023 | 16:30

ՄԱԿ–ից, աշխարհից, Հռոմի պապից, ռուսներից, ամերիկացիներից, մյուսներից արդարություն, խաղաղություն, գթասրտություն մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը։ Մնացածը քնարերգություն է։

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում։ Շատ ժամանակ չի մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ–ը, այլ բացառապես Կարմիր խաչը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5126

Մեկնաբանություններ