ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական աղոթքի

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական աղոթքի
04.12.2025 | 11:01

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար:

Արագածոտնի թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազ

Դիտվել է՝ 3608

Մեկնաբանություններ