Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ձայն հանեք, աու՜ու՜ու՜ու՜...

Ձայն հանեք, աու՜ու՜ու՜ու՜...
01.07.2025 | 10:48

Մինչ ադրբեջանական ողջ քարոզչական մեքենան ամենավերջին վիրավորանքներն է հասցնում Ռուսաստանին և Պուտինին, ռուսաստանյան մերձպուտինյան ադրբեջանաթուրքական տանդեմի սպասարկու քարոզիչները ծպտուն չեն հանում:

Մերձկրեմլյան ԶԼՄ-ների քաղաքական շոուների ադրբեջանամետ այս մասնակիցները պապանձվել են:

Կորոտչենկո, Դուգին, Սլուցկի, Պրոխանով, Կիսելյով, Շևչենկո, Գուսման և այլոք, աուուուու՜...

Ձայն հանեք, Բաքուն Ռուսաստանին և Պուտինին ամենմավերջին վիրավորանքներն է տալիս:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ