Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Լինելու է լաց և ատամների կրճտոց»

«Լինելու է լաց և ատամների կրճտոց»
21.11.2025 | 12:37

Մինչև չհասկանաք, որ հացփորի ապրելով, երկրիդ՝ ոչ բարով ղեկավարի առավոտյան սրտիկներով կերակրվելով, Հ1-ի վարդագույն էշություններով երկիր չեն պահում, դուրս չեք գա էս վիճակից։

Ամեն ինչ արվում է՝ ջնջել ամեն տեսակ հիշողություն։ «Հայհոյելը նորմալ է, անեծքը նորմալ է, սուտը նորմալ է, եկեղեցին ու եկեղեցականին հայհոյելը նորմալ է, եղեռն, եռաբլուր ու Արցախ ուրանալը նորմալ է….» ու սենց շարունակ։

Բոլոր տեսակի ատելությունն ու հայհոյանքը միմյանց նկատմամբ սկսվեց 2018-ի ձեր դագաղներով, սև լենտերով, ու հիմա դուք եկել, մարդկանց ասում եք, որ չանե՞ն։

Ախր պտուղներն եք հավաքում, ցանել եք, է՜։

Գուպիի հիշողությամբ ապրելը հեշտ ա չէ՞, բայց մարդիկ կան լավ հիշողություն ունեն, է։

Էս ժողովրդին դուք դիտմամբ եք հասցրել էս վիճակին։ Ատելության սերմանումն ու բաժանումը ամենահեշտ կառավարելու միջոցներն են, բայց մի օր, շատ չէ, քիչ ժամանակ անց, ձեր իշխանությունը սատկելու է, ու էս լոփո-լոփո խոսելաձևը, լափառոշ բերաններդ բացելն ու թունոտ լեզուներդ շաղ տալը՝ շա՜ա՜ա՜ա՜տ ծանր է նստելու ձեր վրա։ Էս ձեր ֆեյքերն ու անատամ, չարացած, թոռան ու Քրիստոսի նկարով պառավների ֆբ էջերն էլ հայտնվելու են աղբանոցում՝ չէ ձեր հետ չէ, դուք ուրիշ տեղ եք լինելու… համբերեք՝ Ասվածաշնչում ասվում է. «լինելու է լաց և ատամների կրճտոց….»։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ