«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Մարդկանց որսորդներ

Մարդկանց որսորդներ
29.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 30
Եթե դուք դժբախտությունների ու նեղությունների մատնված մարդկանց մասին կարդալով մտահոգվում ու սրտի ցավ եք ապրում, ապա երբևէ մտածե՞լ եք, թե որքան ցավ կարող է զգալ Իմ սիրտը ողբերգության ու թշվառության մատնված այդ մարդկանց համար:
Եթե Ես Երուսաղեմ քաղաքը տեսնելով լաց եղա նրա վրա, ապա որքան առավել պիտի լամ նրանց համար, որոնց սրտերը նեղության են մատնվել, մանավանդ նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել առանց իմպահպանող ու ապահովող զորության:
«Չեն գալիս ինձ, որպեսզի կյանք ունենան»:
Ապրե՛ք ուրիշներին Ինձ բերելու համար, ա՛յս է միակ աղբյուրը երջանկության ու սրտի խաղաղության:
Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ