«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Նորից 0-ից է սկսում, ուրեմն, նորից ձախողում կլինի

Նորից 0-ից է սկսում, ուրեմն, նորից ձախողում կլինի
29.01.2026 | 13:15

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը ՊՆ-ում կայացած հանդիսավոր նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»։

Անտեսելով մեր բանակի հաղթական, դրական ավանդույթները՝ Փաշինյանը 0-ից համակարգ է ստեղծում, որի անունը դրել է «տարածքային պաշտպանություն»։ Ռազմական հանգուցյալ տեսաբանները նրա այդ գյուտից գերեզմաններում շուռ եկան։

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները սեփական կետից՝ 0-ից սկսեց, ինչն աղետով վերջացավ: Հիմա բանակի բարեփոխումն է 0-ից սկսում, ուրեմն, ձախողումն ապահովված է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2843

Մեկնաբանություններ