Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.05.2026 | 22:48
Տե՛ր Աստված,
Քո ողորմությունն ավելի լայն է, քան ծովերը,
և Քո ներումն անսպառ է, ինչպես ամեն մի լուսաբաց։
Քո լույսը խորտակում է խավարը,
և Քո ողորմությունը ջնջում է մեղքի հետքը։
Տե՛ր Հիսուս,
ես ապավինում եմ Քո խաչին,
քանի որ այնտեղ է իմ փրկության զորությունը։
Քո արյունով, որ թափվեց Գողգոթայի բարձունքում,
Բժշկիր ինձ հոգով և մարմնով։
Ամեն մի քայլով թող մոտենամ Քեզ,
և ամեն մի խոսքով թող փառավորեմ Քո անունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։
Դիտվել է՝ 3660

Մեկնաբանություններ