ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Էս կարգի հանդուրժող հանրության գլխին կարելի է և պետք է ամեն ինչ բերել

Էս կարգի հանդուրժող հանրության գլխին կարելի է և պետք է ամեն ինչ բերել
15.05.2026 | 13:44

Լրիվ պատահական իմացա, որ սրանք անվանափոխել են Երևանի Լենինգրադյան փողոցը. լրահոսը տեղեկություն բերեց ինչ-որ վթարի մասին Քըրքորյանի փողոցում, որտեղ հատուկ նշված էր՝ նախկին Լենինգրադյան: Այս առիթով՝ մի քանի նկատառում:

Ակնհայտ է, որ փողոցի վերանվանումը խոր և մտածված քայլ է՝ Հայաստանի ուկրաինացմանն ու հակառուսականության սերմանմանն ուղղված: Եթե իրոք ցանկություն ունեիք Քըրքորյանին անմահացնելու, դուք հազար ու մի տարբերակ ունեիք, ինչու՞ ընտրեցիք հենց Լենինգրադյան փողոցը: Չկայի՞ն Երևանում խայտառակ հակազգային պերսոնաժների անուններ կրող փողոցներ: Ասենք, նացիստական լեգեոներ և հայ ազգի հերոս Դրոյի փողոցը՝ իսկը վերանվանման ենթակա, կամ Վրացյան Սիմոնի փողոցը: Բայց ոչ, սրանց նպատակը Քըրքորյանի հավերժացումը չէր՝ սրանց նպատակը հակառուսական քաղաքականությանը լրացուցիչ դրամատիզմ հաղորդելն էր: Եվ սրանք չկպան ռուս կոմպոզիտոր Գլինկայի փողոցին, չկպան ռուս գրող Չեխովին՝ սրանք կպան ռուսների համար սակրալ նշանակություն ունեցող Լենինգրադին: Ի վերջո, Լենինգրադը Պետրոգրադ կամ Պետերբուրգ չէ՝ Լենինգրադը XX դարի ամենադաժան ցեղասպանության և մարդկային հերոսության խորհրդանիշ է: Եվ հենց այդ ցավոտ տեղին հարվածեց փաշինյան նիկոլի ավինյան տիկոյի ղեկավարած բորդելատիպ դուքանը:

Բնականաբար, հաջորդը կլինի Մոսկովյան փողոցն ընտրություններից հետո: Եթե սրանք խելք ունենան, այդ փողոցին կտան ՍՍ-ի Ֆրանսիական լեգեոնի անունը և այդ քայլով լավություն կանեն միանգամից երկու «հարազատ» դաշնակիցների՝ Ֆրանսիային և Գերմանիային: Իսկ ինչու՞ դա լավություն կլինի նաև Գերմանիային: Որովհետև Ռայխսթագի վերջին պաշտպանը հենց Ֆրանսիական լեգեոնն էր, և դրանց անմահ սխրանքը՝ մինչև վերջ կոտորվելը հանուն օտար շահերի, միշտ կոգևորի հայերին՝ որպես օտար շահերի համար ապրող և կործանվող ազգի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ․Գ․1

Ի դեպ, Սամվել Կարապետյանը Քըրք Քըրքորյանից շատ է բարեգործություն արել Հայաստանում, գրեթե կրկնակի: Բայց հայերի իշխանությունը մեկին պատվում է, մյուսին՝ նստեցնում: Նշանակում է՝ փողոցի վերանվանումը աղերս չունի երախտապարտության հետ: Իսկ Կարապետյանի առաջին որոշումը ընտրություններից հետո հաղթանակի դեպքում պիտի լինի Քըրքորյանի համար մեկ այլ փողոց գտնելը Երևանում:

Հ․Գ․2

Իսկ այս պատմության իրական խայտառակությունը հանրության անտարբերությունն է: Փողոցի անուն են փոխում, մարդկանց գլխացավ պատճառում քաղաքի համար բացարձակ անօգուտ մի բանի համար, արհեստականորեն քաղաքական լարվածություն հրահրում, իսկ մարդիկ հանդուրժում են: Եվ ապացուցում են աշխարհին, որ էս կարգի հանդուրժող հանրության գլխին կարելի է և պետք է ամեն ինչ բերել:

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ