ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կենտրոնացել են հենց Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը կասկածի տակ դնելու վրա

Կենտրոնացել են հենց Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը կասկածի տակ դնելու վրա
31.05.2026 | 14:22

Լուրեր են պտտվում, թե Ռուսաստանից ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան՝ ընտրելու։

Բայց հարցն այն չէ, որ Ռուսաստանից ՀՀ քաղաքացիները գալիս են ընտրելու։

Հարցն այն է, թե ինչու Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Վրաստանից և այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ վտանգված է Տիգրանաշենի ճակատագիրը։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ խոսվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ արդարացվում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ Հայոց ցեղասպանության հարցում մեղադրանքի սլաքը ուղղում են զոհի վրա։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնական դիրքի չարաշահմամբ ապօրինի հեռացնում են՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ ոտնահարվում է արցախցիների վերադարձի անքակտելի իրավունքը։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ արցախցիներին փորձում են զրկել ընտրելու իրավունքից:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ հայ պատանդներ կան Բաքվի բանտերում, իսկ Հայաստանում էլ մարդիկ են հայտնվում քաղաքական հետապնդումների թիրախում։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ հետ են կանչելու հայերի դեմ հանցագործությունների հայցերը միջազգային դատարաններից:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ թիրախավորվում է Հայ Առաքելական Եկեղեցին։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ նախընտրական ծրագրով խոստացել են խախտել Սահմանադրությունը՝ հեռացնելով կաթողիկոսին:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ գողացել են Հովհաննավանքը:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ խլում են Արցախի ներկայացուցչության շենքը:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ Արմեն Հովհաննիսյանը սպանվեց ՔՊ-ի պաստառ պոկելու պատճառով:

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, երբ արցախցուն ասում են՝ «խի չես զոհվել, արա», իսկ հայ զինվորի արյունով գրում, թե «Արցախը մերը չէր»։

Բայց մի գաղտնիք բացեմ՝ անհանգստացնում է։

Եվ շատ-շատերն արդեն եկել են կամ պատրաստվում են գալ։

Պարզապես, քանի որ այս ամենը կանխելու քաղաքական վեկտորը, շատերի պատկերացմամբ, անցնում է Ռուսաստանի միջով, Արցախի հանձնման շրջանակները կենտրոնացել են հենց Ռուսաստանից եկած ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը կասկածի տակ դնելու վրա։

Իսկ ընտրության օրը, անկախ քաղաքական համակրանքներից, պետք է ինքներս մեզ մեկ հարց տանք.

-Արդյո՞ք իմ ընտրությունը մոտեցնում է այն օրվան, երբ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ պատանդները կազատվեն Բաքվի և Երևանի զնդաններից։

Հովհաննես Իշխանյան

Դիտվել է՝ 7670

Մեկնաբանություններ