Երեկ ո՞ւր էին ընդդիմադիր կուսակցություններն Էջմիածնում, կաթողիկոսին դատող դատարանի մոտ, բացի իրենց մի քանի ներկայացուցիչներից
08.08.2026 | 20:39
Երեկ «Ուժեղ Հայաստան»-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից և ՀՀԿ-ից, որքան էլ ցավալի է, ընդամենը մի քանի հոգի էին ներկա Էջմիածնում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրի մոտ, ուր հայոց պատմության մեջ առաջին անգամ դատում էին Ամենայն հայոց կաթողիկոսին:
Եթե վերոնշյալ կուսակցությունների անդամների թեկուզ 50 տոկոսն այնտեղ լիներ՝ հաջակցություն Վեհափառ Հայրապետի, դատարանից մինչև Մայրավանք երևի, ինչպես ժողովուրդն է ասում, ասեղ գցելու տեղ չլիներ:
Նշված կուսակցությունների երևանաբնակ անդամների 10 տոկոսն էլ այնտեղ չէր. սա էլ՝ նրա համար, եթե ոմանք փորձեն պատճառաբանել, թե այս շոգին կամ ֆինանսական խնդիրների պատճառով մարզերից գալը դժվար էր:
Հիշյալ կուսակցությունները գոնե հասկանո՞ւմ են, որ դատարանի մոտ իրենց անդամների գրեթե ամբողջական բացակայությունն արդեն պատմական փաստ է ու պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խարան իրենց համար:
Այս չորս կուսակցությունից բացի, մի շարք կուսակցություններ կան, որ «ընդդիմադիր» են կոչվում ու մասնակցեցին ընտրություններին: Նրա՛նք ուր էին...
Հուսամ այս քննադատությունը սվիններով չի ընդունվի, կընկալվի առողջ կերպով, համապատասխան հետևություններ կարվեն և առաջիկա դատական նիստի ժամանակ կլինի բոլորովին այլ մասնակցություն՝ ի զորակցություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նոր Սահմանադրության նախագծի վրա պետք է փակցնել Ալիևի լուսանկարը, հետո այն այրել, մոխիրը լցնել զուգարանակոնքի մեջ ու ջուրը բաց թողնել
- Հայաստանի դատախազության համակարգում կամայականությունը, ամենաթողությունը, անօրինությունը չեն հանդուրժվելու
- «Եթե մարդկության պատմությունը ներկայացնենք հսկա թանգարանի տեսքով, կպարզվի, որ այդ թանգարանի մի քանի սրահներ փակի տակ են»
- Ոչ միայն վախեցել է Եվրոպայի անվտանգության մասին հռչակագրին միանալ, այլև խորամանկ հաշվարկ է կատարել
- Մեր տարածաշրջանում մեծ պատերազմի ուրվականը գնալով թանձրանում է. 2
- Մեր տարածաշրջանում մեծ պատերազմի ուրվականը գնալով թանձրանում է
- Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ խոստացել են աջակցել դեպի կառափնարան Հայաստանի ընթացքին
- Նոր տեղեկությունները և իրադարձություններն ընդգծում են, որ ԱՄՆ-Իրան մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով.16
- Հասավ իր ուզածին, բայց սա դեռ ամբողջը չէ
- «Ամերիաբանկը» պետք է պատասխան տա իր արածի համար
- Հերթական անգամ ապացուցում է հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի լինելը
- Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի սպառնալիքը
- Հուսանք, որ այս միավորմամբ կսկսվի իրսկան և արդյունավետ գործընթաց
- Ալիևի կամակատարի կամակատարը
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի. 2
- Իսրայելի սիոնիստական վարչակարգի ղեկավարը Թրամփին փորձում է դրդել միջուկային հարվածի
- Հուսալ, որ ԱՄՆ- ը անհրաժեշտության դեպքում օգնության կհասնի, ամենասխալ դիրքորոշումն է
- Սպասում են, թե երբ Ռուսաստանն ինքը կհանի իր ռազմաբազան Հայաստանից ու երկիրը կթողնի թուրքի քմահաճույքին
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 26
Մեկնաբանություններ