Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Քանի դեռ սեփական ժողովրդին էս վիճակին հասցրածները շարունակում են տնօրինել երկրի ճակատագիրը

Քանի դեռ սեփական ժողովրդին էս վիճակին հասցրածները շարունակում են տնօրինել երկրի ճակատագիրը
03.10.2023 | 12:15

Մեզ ու մեր երկիրը ոչ-ոք չի հարգելու, քանի դեռ մենք ինքներս չենք հասկացել` ինչ ասել է արժանապատիվ կեցվածք: Մեզ օգտագործելու են ու շպրտեն, քանի դեռ սեփական ժողովրդին էս վիճակին հասցրածները շարունակում են տնօրինել երկրի ճակատագիրը։ Երբ մեղավորներ եք որոնում ձեզանից դուրս, բոլորի մոտ ընդամենը ձեր փոքրոգությունն եք ցուցադրում. մեկը վախենում է աշխատանք կորցնելուց, մյուսը՝ պետական մեքենայի հարվածի տակ չհայտնվելուց, երրորդը ուղղակի իր լուման ունի ներդրած էս անիրաներին իշխանության բերելու հարցում և ուղղակի սարսափում է էդ մտքից:

Եվ հետևաբար անընդհատ ու միշտ մնալու ենք աշխարհում ամենից շատ ցեղասպանություններ ու հայրենազրկումներ տեսած ազգը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7635

Մեկնաբանություններ