Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Մեր պապերը հազիվ թե քավոր եղած ժամանակ հարսի տան մուտքի մոտ դոլարներ ու եվրոներ շարեին օր օրի երկարող դանակ-շամփուրների վրա

Մեր պապերը հազիվ թե քավոր եղած ժամանակ հարսի տան մուտքի մոտ դոլարներ ու եվրոներ շարեին օր օրի երկարող դանակ-շամփուրների վրա
17.08.2026 | 18:08

Երևույթներ կան, որոնց համար անվերջ ամաչում եմ. մեր հարսանիքների առուծախ հիշեցնող փող֊քերոցին։

Չեմ կարծում, որ դրանք շատ կապ ունեն ազգայինի, ավանդույթների հետ։

Մեր պապերը հազիվ թե քավոր եղած ժամանակ հարսի տան մուտքի մոտ դոլարներ ու եվրոներ շարեին օր օրի երկարող դանակ-շամփուրների վրա։

Ո՛չ էլ կոշիկ գողացողներն ու հարսնաքույրերն էսքան գին կսակարկեին պնդերեսության աստիճանի` դիմացինին վատ վիճակում դնելով։ Իբր մեր կանայք խոսելու իրավունք ունեին, մի հատ էլ էդքան ժողովրդի մեջ երկար-բարակ գին սակարկեին...

Էս որտեղի՞ց եկան, խառնվեցին էս ամենը մեր հանդիսություններին, մարդ չի հասկանում։ Գուցե ին-֊որ նմանատիպ սիմվոլիկ երևույթներ եղել են մեր հարսանիքներում, որ հաճելի է` մնային, պահպանվեին իրենց չափի մեջ, բայց չէ, ուռճացվում են օրեցօր ու նոր բարձունքներ գրավում։

(Եթե չեմ սխալվում, միշտ քավորն ընտրվել է ընտանիքի համար լավ խորհրդատու ու պատկառելի, օրինակելի մեկը, հիմա լավ-վատ չեն նայում, ստիպված ընտրում են ուղղակի հարուստ մեկին, որ դիմանա էդ ալան-թալանին:

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 7844

Մեկնաբանություններ