Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Եթե աֆրիկյան որևէ երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ապա…

Եթե աֆրիկյան  որևէ երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ապա…
21.07.2023 | 17:03

Արցախում ցորենի, ալյուրի պաշարները ևս սպառվում են։

Հացի փռերի մոտ մարդիկ լուսադեմից հերթ են կանգնում, որ հաց առնեն։

8 անձից բաղկացած ընտանիքին օրական տրվում է երկու հաց։

Արդեն մեկ տասնյակից ավելի դեպք կա, երբ հղի կանայք թերսնուցման պատճառով վիժել են։

Այս կինը ևս ուշագնաց է եղել թերսնուցման պատճառով։

Աֆրիկյան մի երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը և միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ