ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Օրենսդիր դահլիճն անձնական հաշիվներ մաքրելու տեղ չէ

Օրենսդիր դահլիճն անձնական հաշիվներ մաքրելու տեղ չէ
06.08.2026 | 13:01

Մի անգամ իմ աչքով ընկավ ինչ-որ երկրի խորհրդարանում ընթացող մի հոյակապ երկխոսություն։ Խոսնակը պատգամավորին հարցրեց․

- Ի՞նչ եք ցանկանում ասել։

Պատասխանը հրաշալի էր․

- Ուզում եմ խնդրել։

- Ի՞նչ եք ցանկանում, ասացեք,- հարցրեց խոսնակը։

Պատգամավորը պատասխանեց․

- Խնդրում եմ ինձ տրամադրել քաղաքական թատրոն՝ իրականության հաշվին, բայց՝ դառը..․ շաքարը ես ինձ հետ տնից եմ բերել...

Հիմա մեր դեպքն է..․ մենք քաղցր սուտ չենք ուզում, մենք դառը ճշմարտության ախ ու կարոտ ենք։

Ճիշտն ասեք, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, մինչև ե՞րբ այսպես...

Լավ, հարց.. սա օրենսդիր մարմի՞ն է, թե՞ էժանագին բեմականացումների հարթակ կամ, գուցե, դեմենցիայով տառապող ծերունիների մանկապարտե՞զ։ Իսկ կարո՞ղ է վերադարձել ենք խորհրդային ժամանակաշրջանի «Երաժշտական փոստարկղի» ձևաչափին, որտեղ կթվորուհի Գեղանուշը ողջ կոլտնտեսականների անունից պատվիրում էր Լուսիկ Քոշյանի «Մաշինան եկավ, յարո ջան» երգը...

Ամեն անգամ Ազգային ժողովի նիստերին հետևելիս ակամա հարց է առաջանում..․ իսկ ո՞ւր մնացին ժողովրդի իրական խնդիրները։

Համաձայնեք, որ մեր օրենսդիր մարմնի ամբիոնը վաղուց դադարել է լինել պետականակենտրոն քննարկումների, լուրջ բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի մշակման հարթակ։ Փոխարենը մենք ականատես ենք լինում անվերջանալի փոխադարձ վիրավորանքների, անձնական դաշտ մտնելու էժանագին փորձերի, փողոցային բառապաշարի և էմոցիոնալ շոուների։

Երբ երկրի առջև ծառացած են անվտանգային, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներ, ԱԺ դահլիճում օրակարգ են դառնում միմյանց անձնական կյանքը, հին ու նոր մեղքերն ու ոչ եթերային բառապաշարը։ Սա պարզապես անարդյունավետություն չէ, սա թատերական բեմականացում է, որի նպատակն է հանրային հայացքը շեղել բուն խնդիրներից։

Ցավով պետք է նաև նշեմ, որ սրանով Հայաստանի քաղաքական դաշտում բացվել է մի ամոթալի և վտանգավոր էջ։ Ստեղծվել է մի արատավոր համակարգ, որտեղ սեփական ժողովրդին մոլորեցնելը, էմոցիաների վրա խաղալն ու քաղաքական դեգրադացիան դարձել են կառավարման և ընդդիմադիր պայքարի հիմնական գործիք։ Փոխանակ քաղաքացուն առաջարկեն ապագայի տեսլական, նրան առաջարկում են հարսի ու տունը մնացած տալի անվերջանալի գլադիատորական մարտեր։

Սա մոլորեցման դասական տեխնոլոգիա է և քանի դեռ հասարակությունը քննարկում է պատգամավորների վեճերն ու վիրավորանքները, իրական ճգնաժամերն ու լուծում պահանջող հարցերը մնում են ետնաբեմում։

Վերջ տվեք այս ամոթալի թատրոնին․.. ժողովուրդը ձեզ մանդատ է տվել պետություն կառուցելու, այլ ոչ թե նոր սկանդալներ գեներացնելու համար։

Եվ վերջապես, օրենսդիր դահլիճն անձնական հաշիվներ մաքրելու տեղ չէ։

Վերադարձրեք պետական ինստիտուտների լրջությունը։ Ոչ բոլորն են անգրագետ, կույր ու համր, ամեն ինչ էլ հասկանում ենք․..

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 123

Մեկնաբանություններ