«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Նիկոլի համախտանիշը

Նիկոլի համախտանիշը
01.02.2026 | 16:41

Նիկոլն այսօրվա հայ հասարակության հայելին է, հանրային ախտերի մարմնացումը, վախերի մեջ ապրող, ապագայի հանդեպ անօրոշ մտամոլորության մեջ գտնվող հասարակության բնազդների տիրակալը:

Վախեցած և նվաստացած հասարակությունը չի ընտրում լավագույնին, այլ՝ ամենաբարձր գոռացողին: Ստի, արժանապատվության կորստի, պայքարող հնազանդության ու անօրինականության խորհրդանիշն է՝ վախ աղքատությունից, անարդարությունից, պատերազմից, հերթական նվաստացումից:

Նիկոլը ցույց է տալիս, թե ովքեր են մեղավորները՝ նախկին թալանչիները, սովետական հայրենասիրության մոդելը, հարևաններին գրգռող Արարատը, կուսությունը խախտած կուսակրոնները, նախկին թալանչիները, ԿԳԲ-ն, ռուսները, մի խոսքով, մատնաշում է մեղավորներին և առաջարկում համակերպվել իր ստեղծած իրականությանը: Մեր նվաստացումների մեջ մենք չենք մեղավոր, այլ ուրիշները՝ թուլամորթի հոգեբանության ինքնարդարացում:

Նիկոլի հերոսը գերի հանձնված զինվորն է, իսկ մահը գերությանը նախապատվություն տվողը հերոս չէ, այլ արկածախնդիր՝ քաղաքական թշնամի, փորձանք հանրության համար: Նա հասարակությանն առաջարկում է դառնալ գերի, իսկ դա լավագույնս կարող է կազմակերպել ինքը:

- Սկզբունքայնությունը ծայրահեղականություն է՝ ռևանշիզմ:

- Արժանապատվության լեզուն՝ արկածախնդրություն:

Զանգվածն ատում է նրանց, ովքեր իրեն ստիպում են մտածել: Մտածելու կոչ անելն առաջացնում է ագրեսիա, ատելություն, պարզունակ պատկերացումների վրա հիմնված ներաշխարհը կասկածի տակ դնելու վտանգ: Նա ազգից կերտում է զոհի կերպար. «մեզ միշտ խաբում են», «մեզ միշտ օգտագործում են» և ամենակարևորը՝ «մենք ոչինչ չենք կարող փոխել»:

Նա խոսում է պարզունակ, սև-սպիտակ երանգների մեջ, «նա մեզ նման է», ինչն ավելի կարևոր է, քան «նա գիտի ինչ անելը»:

Այսօրվա Հայաստանում ընտրում են վախի, հոգնածության և չպայքարելու տարբերակը։ Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ