«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Որտեղ բարակ է` էնտեղ կկտրի

Որտեղ բարակ է` էնտեղ կկտրի
16.02.2026 | 19:25

Ոչ շնչակտուր վռազել է պետք,

ոչ դանդաղաքայլ ուշանալ:

Գիշերահմա ուրուի նման

մեկ լուսին սուրա,

մեկ խփվիր քարին,

չլինելիքը երբեք չի լինի,

ոչ էլ քեֆ-հալ կհարցնի

ստույգ լինելիքը:

Որտեղ բարակ է`

էնտեղ կկտրի,

դեռ քիթմռթիդ էլ մի լավ կխնդա

գլխիդ գալիքը:

Լիլի Մարտոյան

16. 02. 2017

Դիտվել է՝ 28992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ