Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Առաջինը համարվող քրիստոնյա երկրի ամոթ և խարան

Առաջինը համարվող քրիստոնյա երկրի ամոթ և խարան
09.04.2026 | 12:15

Կալանավորված մարդուն ցանկացած պատճառաբանությամբ քահանայի այցից, բժշկության աղոթքից և Ս.Հաղորդությունից զրկելը նշանակում է հոգևոր կտտանքների ենթարկել նրան: Առաջինը համարվող քրիստոնյա երկրի ամոթ և խարան է սա:

1․ Տեր Հիսուս Քրիստոս Իրեն նույնացնում է բանտարկյալի և հիվանդի հետ․ «․․․ հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք» (Մատթ․ 25:36)։ Կալանավորվածին զրկել քահանայից՝ նշանակում է զրկել հենց Քրիստոսին։

2․ «Վա՜յ նրանց, ովքեր ... խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը...» (Ես․ 10:1-2)։ Կալանավորված քրիստոնյայի տարրական իրավունքն է ոտնահարվում` ստանալ հոգևոր խնամք, այն էլ հիվանդանոցում պառկած հիվանդի պարագայում։

3․ Տեր Հիսուս ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4)։ Եթե մարդուն սննդից զրկելը՝ սովի մատնել է նշանակում, ապա կալանավորվածներին և հիվանդներին Ս․Հաղորդությունից, քահանայի աղոթքից, մխիթարական խոսքից զրկելը նշանակում է մատնել հոգևոր սովի և կտտանքների ենթարկել։

Տերը ողորմի և այց կատարի բոլոր զրկվածներին։ Ամեն

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ