Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Աուրելիա Գրիգորիուն ասուլիս է տվել և ասել, որ Հայաստանում արտառոց ոչինչ չի ասել

Աուրելիա Գրիգորիուն ասուլիս է տվել և ասել, որ Հայաստանում արտառոց ոչինչ չի ասել
09.07.2013 | 20:52

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուն այսօր մամուլի ասուլիս է անցկացրել: Այդ մասին հայտնում է vesti.md կայքը:
Մամուլի ասուլիսում Աուրելիա Գրիգորիուն հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանում հնչեցրած իր զեկույցում ինքը որևէ նոր բան չի ասել: Ավելին, նա Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին մեղադրել է սկանդալի ուռճացման համար։
«Զեկույցում ներկայացրած տեղեկատվությունն իմ մտավարժանքները չեն: Ես օգտվել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներից և ոչ մի նոր բան չեմ ասել: Այդ տեղեկությունը հանրամատչելի ու հանրահայտ է: Ես չէի կարող ենթադրել, որ դա կվերածվի նման սկանդալի»,- ընդգծել է Գրիգորիուն:
«Ես ուզում էի հասարակության ուշադրությունը հրավիրել՝ սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների խախտմանը և հայտնել եմ իրավապաշտպանի իմ դիրքորոշումը»,- նշել է խորհրդարանական փաստաբանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ