ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Էրդողանը դառնում է միջնո՞րդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև

Էրդողանը դառնում է միջնո՞րդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև
10.09.2023 | 19:25

Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էթիկետի մեջ. նման կերպ խոսում են հակառակորդները։

Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար. խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։

Կատարվում է աննախադեպը՝ այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն, Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, նաև՝ տարածաշրջանի ոստիկան։

Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձևավորման հարցում, բնականաբար, Ալիևի հետ խորհրդակցելուց հետո։

Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5456

Մեկնաբանություններ