ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Անվերջ քննադատելու փոխարեն սեփական օրակարգ ներկայացրեք

Անվերջ քննադատելու փոխարեն սեփական օրակարգ ներկայացրեք
02.02.2026 | 13:30

Երբ քաղաքական կյանքում գաղափարների ու իրադարձությունների դատարկություն է, այդ դատարկությունը Նիկոլ Փաշինյանն է լցնում՝ հեծանիվ քշելով, «Կրթվելը նորաձև է» շարքից անկապ դասախոսություններով, հիմա էլ՝ փայտիկներով թմբուկներին զարկելով ու դիսկոտեկ կազմակերպելով։

Քաղաքական ընդդիմադիրներ, Փաշինյանի այս խաղերը քննադատելու փոխարեն հանրությանը ներկայացրեք բովանդակությամբ՝ լեցուն, ձևով՝ գրավիչ սեփական օրակարգ։ Այլապես, հաջորդ անգամ Նիկոլն «Իրական Հայաստանի» թեմայով ադրբեջանցի տղայի և հայուհու սիրո մասին պիես է գրելու ու բեմադրելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ