ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել

Փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել
16.04.2026 | 14:24

Ամեն անգամ, երբ նայում եմ օրվա կառավարողների կրծքին փակցված քարտեզի տնազին, միանգամից մտովի տեղափոխվում եմ անցյալ դարի 60-70-ականներ ու հիշում, թե ինչպես էին թաղման արարողության ժամանակ մարդիկ իրենց կրծքին կրում մահացած հարազատի լուսանկարը՝ այդպես ցույց տալով շրջապատին, որ հենց իրենք են հանգուցյալի ամենամտերիմը՝ սգավորը։

Հիմա շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ Փաշինյանը, դռնեդուռ ընկած, փորձում է իր սիրելի խորհրդանիշը փակցնել ողջ ազգի կրծքին, թերևս այդ կերպ մարդկանց հասկացնելով, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը, քանի որ հանդուրժում է իր նմանին։

Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը։ Թերևս կրկնվեմ, բայց ևս մեկ անգամ փաստեմ, որ նա իրեն դրել է Աթաթուրքի տեղը և փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել, մոռանալով, որ ժամանակին հայտարարում էր, թե «ես իզմ-եր չունեմ»։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6233

Մեկնաբանություններ