ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կարևորը վճարելն ու մի կերպ տուն հասնելն է

Կարևորը վճարելն ու մի կերպ տուն հասնելն է
26.07.2026 | 12:42

Ուղիղ մեկ ժամ ՀՀ հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) սպասում էին 51 համարի ավտոբուսին: Այն չկար: Շոգին, քրտինքի մեջ, հոգնած հարկատուները հերոսաբար սպասում էին: 51-ը չկար ու չկար: Հերոսներից մեկն ասաց, որ այսպես արդեն անհնար է ապրել: Մյուսը նշեց, որ շուտով հեռանալու է Նոր Հայաստանից: Երրորդն էլ ասաց, որ չի պատրաստվում հանդուրժել այս վիճակը: Ի դեպ, հերոսները միմյանց խոստովանեցին, որ Փաշինյան Նիկոլին են ընտրել: Ըստ հերոսների, «բա էլ ու՞մ ընտրեինք»:

Անցավ շուրջ 65 րոպե: 51-ը եկավ: Հերոսները մոռացան «ապրելու անհնարինությունը», «երկրից հեռանալը», «չհանդուրժելը» և ուրախ վազեցին ավտոբուսին ընդառաջ: Ավտոբուսը «խցանված էր»: Հերոսների մի մասը չտեղավորվեց: Վարորդը հայտարարեց, որ անհրաժեշտ է վճարել: «Խցանված» ավտոբուսը չշարժվեց, մինչև, ըստ վարորդի, բոլորը չվճարեցին: Վերջինս դժգոհ էր իր աշխատանքից: Ասում էր, որ հոգնել և զզվել է հերոսներին սպասարկելուց: Վերջիններիս էլ հորդորեց բոլոր հարցերով դիմել «թեժ գիծ»: Իսկ հերոսների այն մասը, որին հաջողվել էր ավտոբուս նստել, գոհ էր: «Գոնե տեղ կհասնենք»,- բարձրաձայնում էին նրանք: Երևի կհասնեն: Ու տենց ևս հինգ տարի: Հետո հերոսները կրկին Փաշինյան Նիկոլին կընտրեն: Բա էլ ու՞մ ընտրեն: Կարևորն այսօր նրանք հերոսաբար վճարեցին «նորացված» տրանսպորտում երթևեկելու համար և տուն հասան:

Թեպետ, հարամ լինի այսպես տուն հասնելը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 7238

Մեկնաբանություններ