Ֆեյսբուքյան հիշեցումը ստիպեց մտաբերել «Իրատեսի» փոխխմբագիր Լիլի Մարտոյանի դիպուկ ու տեղին քննադատությունը․
«Պյերոն անճարակ ու անվնաս կերպար է, անպատասխան սիրո համաշխարհային սիմվոլ։ Սխալ է՝ գրական աշխարհում ծառայից տխուր «արվեստագետի» վերածված, կատակերգությունից հոգեբանական ու փիլիսոփայական դրամայի առանցքային դեմք դարձած այս անմեղին համեմատել հայտնի «պեՌաշկի» ուտողի հետ»...
ՈՒղիղ մեկ տարի առաջ՝ «Հեղափոխության պահապաններ» ՀԿ հիմնադիր-անդամ Հայկ Մովսիսյանի առնչությամբ գրված հոդվածում, պատասխան չակնկալող, ցավոտ ու հռետորական հարցադրումներ էի արել...
Մի հիվանդություն կար, ժամանակին շատ տարածված էր: Գուցե հիմա էլ կա, բայց ձեն-ձունն ինչ-որ չի լսվում, համենայն դեպս, իմ ականջին չի հասել: ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ էր կոչվում...
Սովորությունը սարսափելի բան ա։ Հինգ մահ ես տեսնում, վեցերորդին սովորում ես, երկու անգամ քեզ ժպտում են, երրորդը էլ չես նկատում, մի քանի անգամ քեզ խաբում են, հետո ինքդ ես սկսում խաբվել...
Որ ընկերախմբիս առնվազն մեկ-երրորդը նիկոլավարակի բացիլակիր է, գիտեի վաղուց: Երկուսուկես տարի համբերությամբ հետևում էի վարակվածության տարբեր դրսևորումներին և բուն վարակի դինամիկային՝ հուսալով, որ ժամանակն իր բուժիչ ներգործությունը, այնուամենայնիվ, կունենա...
Լավ, էս դեմագոգիային մի օր վերջ պիտի տրվի՞, թե չէ: Երկուսուկես տարի առավոտից իրիկուն խոսում է ու խոսում, խոսում է ու խոսում, մազոլ արեց աչք-ականջներս...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...