Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հանուն իշխանության վերարտադրության

Հանուն իշխանության վերարտադրության
14.03.2026 | 12:04

Հայաստանն ակտիվորեն ադապտացվում է, այսպես կոչված, մոլդովական սցենարին՝ ընտրությունների միջոցով գործող իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։

Առաջին հերթին նշենք, որ մոլդովական սցենարի հիմքում ընկած են երկու հիմնական գործառույթ․

1. Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մասնակցության սահմանափակում կամ ընդհանրապես չթույլատրում ընտրություններին։

2. Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբերի ընտրություններին մասնակցության սահմանափակում։

Կուսակցությունների չթույլատրման մասին արդեն շատ է խոսվել, սակայն առավել հետաքրքիր է այն մեխանիզմը, որով ձևավորվում են պայմաններ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտության սահմանափակման համար։

Այսպես, իշխանությունն ու նրա «սազանդարները» այժմ ակտիվորեն պատրաստում են տեղեկատվական հիմքեր՝ ընտրությունների ժամանակ սահմանափակումներ կիրառելու համար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ապրում են արտերկրներում։

Ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դրվում մի բացարձակ անհեթեթ, ըստ էության, ապուշ թեզ այն մասին, թե հարյուր հազարավոր հայեր ինչ-որ խորհրդավոր ուժերի ճնշման տակ գալու են Հայաստան և քվեարկելու են ընդդիմության օգտին։

Հորինվում են ամենատարբեր լեգենդներ ու սրտաճմլիկ պատմություններ այն մասին, թե արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները ենթարկվում են «օտար պետությունների հատուկ ծառայությունների» ճնշմանը։

Պատկերացնու՞մ եք ամբողջ իրավիճակի մառազմը, երբ, օրինակ, Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերին իբր մոտենում են «ԿԳԲ»-ի գործակալներ և ստիպում են թռչել Հայաստան՝ քվեարկելու համար։

Առաջին հայացքից սա խելագարի զառանցանք է։

Բայց հենց այդ զառանցանքն էլ կարող է դառնալ իշխանության կողմից ընտրական գործընթացի յուրացման և Հայաստանի քաղաքացիների իրավունքների փաստացի կոպիտ ու ուղիղ խախտման հիմքը։

Հավանաբար շուտով մենք կլսենք նաև իշխանությունների կոնկրետ որոշումների մասին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների որոշ խմբերի ընտրելու իրավունքը սահմանափակելուն կամ նրանց այդ իրավունքից փաստացի զրկելուն։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 4201

Մեկնաբանություններ