«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Պրեմիերփչանի տիեզերական բլթոցը

Պրեմիերփչանի տիեզերական բլթոցը
11.09.2026 | 20:07

«Հայաստանը նախատեսում է առնվազն երեք արբանյակ գործարկել, երկուսը՝ Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար»,- Փարիզում՝ Միջազգային տիեզերական գագաթնաժողովում, հայտարարել է Հայաստան երկրի պրեմիերփչանը: Հատուկ ընդգծել է նաև, որ 2026-2031 թվականների կառավարության ծրագրով ազգային տիեզերական կարողությունների զարգացումն առանձնացվել է որպես ռազմավարական նպատակ։

Դե, տիեզերածավալ միջոցառման էր մասնակցում, էդ մասշտաբներին համապատասխան էլ պիտի բլթացնե՞ր, թե չէ: Ինչ-ինչ, բայց ականջալապշայակախման գործում տիեզերքի չեմպիոն է, ամբիոն տուր ու քաշվիր մի կողմ: Մինչև նոր ռեկորդ չսահմանի, ընդ որում, գերազանցելով սեփական նախկին ցուցանիշը, ականջ բաց չի թողնի: Փարիզում էլ «թարմ ականջներ» էր բռնացրել, պարզ է, որ «ութ տարում երեք նոր ատոմակայան կառուցելու» բլթոցով չէր բավարարվելու: Հետն էլ՝ լավ է յուրացրել գեբելսյան հայտնի բանաձևը. «Սուտը՝ որքան մեծ, հավատացողները՝ այնքան շատ»: Թեև, տվյալ դեպքում այնքան էլ էական չէ՝ հավատացի՞ն փարիզյան տիեզերական գագաթնաժողովի մասնակիցները Հայաստան երկրի պրեմիերփչանի բլթոցին, թե՞ չհավատացին, գործարկվելու՞ է երեք նոր արբանյակ, թե՞ չի գործարկվելու: Կարևորն այն է, որ «նա-խա-տես-վում» է նման բան: Ճիշտ այնպես, ինչպես նախատեսվում է «ազգային տիեզերական կարողությունների զարգացումը» տեսական ռազմավարության հարթությունից տեղափոխել կայացած իրականության դաշտ:

Շատ տարողունակ բառ է, ախր, էդ «նախատեսվում»-ը. ինչ մտքովդ անցնի՝ կարող ես նախատեսել, ասենք, մինչև 2050-ը Հայաստանի բնակչության թվաքանակը հասցնել 5 միլիոնի կամ ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել աշխարհի առաջնության մեդալակիր:

Ես դադար տամ՝ դուք շարունակեք կառավարության «նախատեսում»-ների ցնցող շարքը, ընդհուպ՝ Ակադեմիական քաղաք ու մետրոյի «Աջափնյակ» կայարան: Նախատեսել է, որ նախատեսում են, բլթացնել է, որ բլթացնում են՝ անոսկոր լեզվին մուննաթ: Ներսում ներսիններն են ականջները կախ լսում, դրսում՝ դրսինները: Պրեմիերփչանին էլ ի՞նչ է պետք՝ լսարան. Ասել-խոսելով էլ երկիրը գլորում է դեպի տիեզերաչափ անհայտություն, որտեղ, ըստ «նախատեսումի», ապագա կա:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ