Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.07.2012 | 11:01

Ամբողջ սրտովս գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր Աստված իմ, հավիտյան փառք պիտի տամ քո անվանը։ Մեծ եղավ քո ողորմությունն իմ հանդեպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։ Աստվա՛ծ, անօրենները հարձակվեցին ինձ վրա, բռնակալների ամբոխները հետապնդեցին ինձ, և քեզ իրենց առջև Աստված չհամարեցին։ Բայց դու, Տե՛ր Աստված իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։ Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զորությո՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։
Սաղմոսներ 85. 12-16

Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ