«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ասում են...

Ասում են...
20.12.2013 | 00:17

...թե ՀԱԿ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետևում, ինչպես միշտ, կանգնած են ՀԱԿ-ը սնուցող հայտնի` իշխանությունից հեռացած, ինչպես նաև մերձՀՀԿ-ական ու մերձԲՀԿ-ական ուժերը: Սակայն, ինչպես լևոնզուրաբյանական մնացած, այնպես էլ այս ձեռնարկը դատապարտված է ոչ միայն այն պատճառով, որ նրան, ըստ ամենայնի չեն միանա խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ու այլընտրանքվող ուժերը, այլև որ ՀԱԿ-ի ու Լևոն Զուրաբյանի հետ ընդհանուր ճամփա գնալու ոչ մի ցանկություն չունեն ոչ խորհրդարանական ուժերը, որոնք չեն ցանկանում, որ քաղաքական նման ուժեր միանան իրենց ու փսորեն իրենց պայքարը:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ