Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հարափոփոխ աշխարհում ոչինչ հաստատուն գոյություն չունի

Հարափոփոխ աշխարհում ոչինչ հաստատուն գոյություն չունի
17.07.2023 | 10:48

«Կայսրությունները նման են հսկա կարկանդակի. դրանք, որպես կանոն, սկսում են ուտել ծայրերից»:

Չեմ հիշում՝ ով է ասույթի հեղինակը, բայց, համաձայնեք, պատկերավոր ու դիպուկ է ասված:

Բոլոր դարերում էլ կայսրություններ հիմնած հզոր պատմական դեմքերն ու նրանց գործը շարունակողները քաջ գիտակցել են, որ հարափոփոխ աշխարհում ոչինչ հաստատուն գոյություն չունի, և գալու է ժամանակը, երբ կայսրությանդ բուն «միջուկը» պահելու համար ստիպված ես լինելու զոհաբերել «ծայրերը»:

Խորհրդային հսկա կայսրությունը նույն մեծ «կարկանդակն» էր, որն «ուտելու» գործընթացը սկսվեց նախորդ դարի 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս:

Ցավալի իրողությունն այն է, որ հարյուրամյակներ շարունակ Հայաստանը միշտ էլ եղել է այս կամ այն կայսրության ծայրամասային կցորդը՝ մեկ պրոտեկտորատի ու խանության, մեկ վիլայեթի ու գուբերնիայի կարգավիճակով: Նույնիսկ մեր նորագույն պատմության այս երեք տասնամյակում, որ ընդունված է անկախության տարիներ անվանել, մենք չենք ձերբազատվել վասալային մտածողությունից՝ հուսալով, որ բոլոր անլուծելի թվացող հարցերի պատասխանները կստանանք կա՛մ Արևմուտքից, կա՛մ Հյուսիսից:

Իսկ պայմանական Հյուսիսն ու Արևմուտքը, նույնքան պայմանական Հարավն ու Արևելքն էլ՝ վրադիր, դարերով կուտակված գլոբալ խնդիրներ ունեն իրար մեջ լուծելու: Թե ինչ կլինի Հայաստանի հետ այդ խնդիրների լուծման ճանապարհին, համաշխարհային ուժային կենտրոններին քիչ է հետաքրքրում. կարևորը գլոբալ արդյունքն է՝ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելու մաքիավելիական փիլիսոփայությամբ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 110553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ