-
14.03.2014|
01:25
...թե վերջին շրջանում ԱԺ-ում կրկին փորձեր են արվում խորհրդարանական ճգնաժամ «ստեղծելու», որի ընթացքում սպիտակ ձիու վրա կհայտնվի ԱԺ նախագահը ու կկարգավորի բոլոր հարցերը: «Գովազդի մասին» օրենքը եկավ ապացուցելու, որ պառլամենտում ու ՀՀԿ-ի ներսում առավոտներն այնքան էլ խաղաղ չեն, ու խաղաղ չեն առաջին հերթին տնտեսական ազդեցությունների գոտում:
-
11.03.2014|
00:45
... թե Ռոբերտ Քոչարյանը, ներքաղաքական զարգացումների թելադրանքով, ինչ-որ փուլում կարող է բացահայտ հանդես գալ: Այդ է պատճառը, որ նա հնարավորինս փորձում է թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՅԴ-ում ուժեղացնել իր համախոհների թևը։ ԲՀԿ համագումարում և հետագա կուսակցական հանդիպումների ժամանակ նա փորձեց ցուցանել, որ ինքն է խաղը վարում և ԲՀԿ առանցքային որոշ խաղացողների, որոնք կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ Հովիկ Աբրահամյանի թևում էին, չի թողնի հարամել խաղը:
-
06.03.2014|
23:47
...թե Հովիկ Աբրահամյանի ազգականին Արարատի ՀՀԿ կառույցի «պետ» նշանակելն անակնկալ է եղել ՀՀԿ-ում շատերի, այդ թվում՝ ԳՄ անդամների համար, որոնք այդ մասին իմացել են թերթերից ու բացարձակապես անընդունելի համարել նման մոտեցումը, որովհետև Արարատի կառույցը բավականին էական նշանակություն ունի` «Արարատցեմենտի» և ԲՀԿ-ի տված խաղերի առումով։
-
28.02.2014|
00:31
...թե «համապատասխան» մարմինները ուշի ուշով հետևում են, թե իրականում ովքեր են Մարտի 1-ի մոդերատորները, որոնք կարող են ժողովուրդ բերել միտինգի:
-
21.02.2014|
00:23
...թե ՀՀԿ ԳՄ-ի վերջին նիստից հետո, որի ժամանակ բացահայտ բողոք է հնչել ՀՀԿ քաղաքական հանձնաժողովից ու նրա ղեկավարից` աշխատանքները չկանոնակարգելու, միասնական տեսակետներ չհայտնելու առնչությամբ, քաղհանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը` մոբիլիզացնելով իր թիմը առաջին հերթին ընդդեմ ԲՀԿ-ի:
-
17.02.2014|
23:16
...թե ԲՀԿ-ում կրկին լայն թափ է հավաքել միմյանց «միս կրծելու» գործընթացը, ավելին, բանը «հասել» է արդեն ոսկորներին: Ասում են նաև, վերջին շրջանում անչափ մեծացել է Վահե Հովհաննիսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա, և նա իր մարդկանց է առաջ «բրթում»:
-
14.02.2014|
02:04
...թե Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի քայլը` չմասնակցել մարտի 1-ին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքին և ողջ գիշերն անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ, հիշեցում է Տեր-Պետրոսյանին, ով մարտի 1-ին այդպես էլ չմիացավ իրեն սպասող ցուցարարներին, որպեսզի չվտանգի իրեն, վտանգելով այլոց կյանքը:
-
07.02.2014|
01:32
...թե ՀՀԿ-ում կրկին թեժացել է «ճակատամարտը» տարեց պահպանողականների և համեմատաբար երիտասարդ կուսակցականների միջև: Պահպանողականները, որ հայտնվել են «եզրային գծից դուրս», այլևս ոչնչի առաջ կանգ չեն առնում, ընդհուպ մինչև անձնական հարցերը մուտացիայի ենթարկելն ու «երիտների» դեմ ունեցած կոմպրոմատներն իրենց ցանկալի ձևով լրագրողների ականջները քցելը:
-
04.02.2014|
00:15
...թե երեկ խորհրդարանում ստեղծված իրավիճակը մեծ փորձարկման սկիզբն էր, որով ոչ միայն կարևորվում էր խորհրդարանը յուր նախագահով, ում վերջին շրջանում նախագահական նստավայրը սկսել է ահավոր անտեսել, այլև փորձ էր արվում ցույց տալու Սերժ Սարգսյանին, որ խաղաքարտերը խորհրդարանում ինչ-որ իքս պահի կարող են այնպես անկանխատեսելիորեն խառնվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի:
-
31.01.2014|
01:27
...թե իշխանություններին խիստ դուր չի եկել Քոչարյանի ակտիվացման ֆոնին նույնքան ակտիվացած Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու արարքների «մասով» «խաղեր տվող» գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի պահվածքը, երբ նա անուղղակի հայտարարություններ է անում, տեսագրություններ է տրամադրում` իր տան վրա ուղղված կրակոցների առնչությամբ, սակայն հանցագործության մասին կոնկրետ հաղորդում չի անում:
€ավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am