ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Բացվեց Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը

Բացվեց Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը
15.12.2014 | 19:30

Դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բացվեց 2014թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս՝ մարտի ժամանակ, ծանր վիրավորված և օգոստոսի 2-ին հոսպիտալում մահացած կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։

Սարգիս Մովսիսյանը և օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված երկու տղաներ՝ Արարատ Խանոյան և Գոռ Գրիգորյան, Արմավիրի մարզից էին։ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Կյանք՝ հանուն կյանքի» ծրագիրը և տղաների ծննդավայրում տեղադրում նրանց հիշատակը հավերժացնող հուշաքար, նկարահանում ֆիլմեր։
Սարգիս Մովսիսյանի հորեղբայրը՝ Եսայի Մովսիսյանը, հիշում է, որ Սարգիսը կոփված, աշխատող երիտասարդ էր. «Պարապել է կարատե, ձյուդո։ Ծառայության ընթացքում երբեք չի տրտնջացել, ասում էր՝ հոպար, ամեն ինչ լավ է, հանգիստ ծառայում ենք»,- նշում է Եսայի Մովսիսյանը՝ խորհուրդ տալով մեր զինվորներին, սպաներին ավելի զգոն լինել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։
Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն ընդգծում է, որ դպրոցական տարիներին Սարգիսն աչքի է ընկել աշխատասիրությամբ և համեստությամբ. «Սարգիսն իր կյանքը տվեց հանուն կյանքի։ Նրա հիշատակը միշտ վառ է լինելու բոլոր մայիսյանցիների մոտ։ Դպրոցում անում ենք ամեն ինչ, որպեսզի Սարգսի օրինակով դաստիարակենք նոր սերնդին»։
Սարգսի դասղեկ Մարիա Բաղդիշյանն էլ նշում է, որ երբեք չէր հանդուրժում անարդարությունը, և միշտ իր վրա էր վերցնում կոնֆլիկտները, սուր անկյունները հարթելու խնդիրը. «Նրա աչքերը մի տեսակ ուրիշ էին դառնում, երբ խոսվում էր թշնամիների, հատկապես ազերիների մասին։ Բնական է, այդ օրը Սարգիսը չհանդուրժեց թշնամու մուտքն իր խրամատ և զոհվեց հերոսի մահով»։
Սարգիս Մովսիսյանի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 4814

Մեկնաբանություններ