Լավ, ինչքա՞ն կարելի է նսեմանալ, ստորանալ ու կրկնել, թե բա` մենք չենք ուզում ՌԴ-Բելառուս միության անդամ դառնալ, մենք չենք դառնա գուբերնիա:
Հա, եթե որևէ այդպիսի առաջարկ լիներ, դա կարելի էր քննարկել: Ու ընդունելու դեպքում էլ, մերժելու դեպքում էլ կնայվեր նորմալ:
Բայց ոչ մեկն այդպիսի առաջարկ չի արել ու չի անում: Ի՞նչ եք ամեն օր հուշտըլամիշ լինում:
Ավելին ասեմ, չնայած ամոթ է դա ասելը.
եթե նույնիսկ խնդրենք դառնալ Միության անդամ, մեզ չեն ընդունելու: Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Բելառուսը:
Հերիք է ստորանաք, մի քիչ ծանր պահեք ձեզ:
Չեն առաջարկել ու չեն առաջարկելու, ու հենց դա ավելի ցավալի է, քան եթե այդպիսի ցանկություն ունենային ու առաջարկեին:
Ու լուրջ կասկածներ ունեմ, որ եթե հանկա՜րծ այդպիսի առաջարկ լիներ, տո հենց առաջինը, դրոշակը ձեռները վազելու էին էդ «ֆիկտիվ մերժողները», չէինք կարողանալու դրանց կանգնեցնենք:
Միհրան Միրզոյան