Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ասում են…

Ասում են…
05.05.2026 | 12:29

Հայաստանն իսկապես կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը՝ դեմքով շրջվելու դեպի Եվրոպա։ Մենք չենք կարող գործել այնպես, կարծես դա գոյություն չունի։ Մենք՝ ֆրանսիացիներս, պետք է ընդունենք այդ ընտրությունը և հավատարիմ լինենք դրան։ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմը սարսափելի էր շատ ընտանիքների համար, գուցե ձեզնից ոմանց համար... Բայց եկեք սթափ նայենք դրան։ Ո՞վ էր այնտեղ՝ Հայաստանի կողքին։ Ֆրանսիան՝ որքանով որ հնարավոր էր։ Ինչպես տեսնում եք աշխարհաքաղաքական համատեքստից, ավելի լավ է Ռուսաստանի կարիքը շատ չունենալ։ Հայաստանն այլևս կախված չէ Ռուսաստանից, այլ լիովին շրջվում է դեպի Եվրոպա և գտնվում է եվրոպական քաղաքական համայնքի կենտրոնում։ Հայաստանն ուզում է խաղաղություն, տևական կայունություն և բարգավաճում։ Եվ նա ինքնին ստեղծում է դա՝ շնորհիվ ընտրված գործընկերային հարաբերությունների և վստահելի դաշնակիցների, ինչպիսին Ֆրանսիան է:

Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ

Դիտվել է՝ 48408

Մեկնաբանություններ